Ուկրանայի ՆԳՆ-ն Սահակաշվիլիին չի ձերբակալի երկրում անօրինականորեն գտնվելու համար
Ուկրանայի ներքին գործերի նախարարությունում կարծում են, որ «Նոր ուժերի ռուխ» կուսակցության առաջնորդ, Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին, որը սեպտեմբերի 10-ին հատել է Ուկրաինայի տարածքը, ներկայում ուկրաինական տարածքում է գտնվում անօրինականորեն, սակայն նրա ձերբակալման համար բավարար հիմքեր չկա։
ՆԳ նախարարության հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Շեւչենկոն սեպտեմբերի 12-ին Կիեւում կայացած ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե իրոք Սահակաշվիլին անօրինականորեն է գտնվում երկրի տարածքում, ասել է. «Մեր համոզմամբ՝ այո»:
Նա նաեւ ճշտել է, որ ներկայում Պետական սահմանապահ ծառայությունը Սահակաշվիլիին վարչական արձանագրություն է հանձնել վարչական իրավախախտում կատարելու մասին, սակայն նրան ձերբակալման համար իրենք բավարար հիմքեր չունեին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: