12 հազարից ավելի ուղևորներ են տուժել Air Berlin-ի 110 չվերթերի չեղարկման պատճառով
12 հազարից ավելի ուղեւորներ են տուժել Air Berlin գերմանական ավիաընկերության ավելի քան 110 չվերթերի չեղարկման պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ավիաընկերությունը հայտնել էր, որ այսօր անսովոր մեծ թվով հաղորդումներ է ստացել օդաչուների հիվանդության մասին, ինչի պատճառով հարկադրված է չեղարկել չվերթերը: «Ներկայում չեղարկված է ավելի քան 110 չվերթ, ինչից տուժել են շուրջ 12 հազար ուղեւորներ»,-հայտնել է նա:
Ավիաընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ նշված է, որ այսօրվա համար պլանավորված էր 750 չվերթ: Air Berlin-ի 1,5 հազար օդաչուներից հիվանդության մասին հայտնել են շուրջ 200-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Air Berlin-ը սնանկացման ընթացակարգ է սկսել: Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Etihad-ի գլխավոր բաժնետերը հրաժարվել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ավիաընկերությանը: