«Ռուսաստանն էլ գիտի, որ այդ պրոցեսը տեղի է ունենում». Արմեն Ռուստամյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Հայաստան-Եվրամիություն նոր պայմանագրի կնքման համար խոչընդոտ չի լինի, քանիի որ այն պատճառները, որ խոչընդոտ հանդիսացան նախկինում, այլևս չկան: Այսպիսի տեսակետ այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` մեկնաբանելով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի կնքման հավանականությունը:

«Բոլոր բանակցությունները գնացել են այն տրամաբանությամբ, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է: Սրանք իրար հակառակ չեն, Ռուսաստանն էլ գիտի, որ այդ պրոցեսը տեղի է ունենում»,- ասաց Ռուստամյանը:

Նշելով, որ փաստաթղթին ընդհանուր գծերով է ծանոթ, Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ նոր համաձայնագիրը շատ լուրջ բաներ է տալու` պետականաշինության արժեհամակարգի արագ տեղայանացում, որը ՀՀ-ին այսօր անհրաժեշտ է, որովհետև երկիրը նոր խորհդարանական համակարգի մեջ է և եվրոպական պառլամենտարիզմի փորձն ու ձեռքբերումներն են օդ ու ջրի պես պետք, որ ՀՀ-ն կարողանա ճիշտ ուղղորդել համակարգային փոփոխությունները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս