Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական ﬕության նախագահ Անգելա Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում։ Իր ամուսին Յոախիմ Զաուերի հետ ﬕասին նա նա այցելել է կենտրոնական ընտրատարածքի ընտրատեղամաս։
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակ՝ 1889 թվականից 300 մլն մարդ է այցելել:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
ՀՀ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) բուռն քննարկումներ է առաջացրել մասնագետների շրջանում՝ պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ՀՀ-ը երկար տարիներ օրենսդրական և այլ բազմաթիվ փոփոխություններ է կատարել՝ նպատակ ունենալով ինտեգրվելու Եվրամիությանը (ԵՄ):
«Ադրբեջանն իրեն շատ տարօրինակ է պահում։ Եթե նա իսկապես ցանկանար Ղարաբղաղը վերադարձնել իր վերահսկողության դաշտ, ապա լիովին այլ տեղեկատվական քաղաքականություն և լիովին այլ դիվանագիտություն կվարեր։ Առայժմ Բաքուն իրեն ուղղակի սադրիչի նման է պահում»։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը գրանցել է մի փոքր աճ: Եթե մեկ ամիս առաջ նրան աջակցում էր ամերիկացիների մոտ 35 տոկոսը, այսօր Թրամփին կողմ է 40 տոկոսը: Հիմա հարցն այն է, թե Թրամփը շրջել է այսպես ասած ծանր քարը, թե սա միայն ժամանակավոր փոփոխություն է:
Դեր Զորի նահանգի նավթային և գազային հանքավայրերի մեծ մասը մնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո:
«Իր ինագուրացիայի օրը նա բացահայտ հանդես եկավ ԱՄՆ շահերի սպասարկման դիրքերից, այսօր այդ մասին նա բացահայտ ասաց: Մյուս կողմից՝ Պուտինն ու Լավրովն էլ ամեն ինչ անելու են իրենց ռուսական շահերը սպասարկելու համար: Այստեղ որևէ արտառոց բան չկա»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրադրության սրվելու դեպքում, «Մեծ յոթնյակի» առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:
«Շատ հետաքրքիր գործընթացներ են սկսվել, աննախադեպ հարձակում է հայոց լեզվի վրա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրող Վահրամ Մարտիրոսյանը:
«Եթե Ադրբեջանը համաձայնել է ճանաչել Արցախի անկախությունը և այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա, այո, կողմերը մոտ են կարգավորմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց Շարմազանովը:
Մեքսիկայի ափերի մոտ նոր՝ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ամերիկայի օլիմպիական թիմը չի պատրաստվում հրաժարվել 2018 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցությունից:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս Եվրամիությունից՝ իր քաղաքացիների շահերին համապատասխան և հենց այդ շահերի համաձայն էլ մնում է Եվրոպայում:
ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերություններում ամուր դիրքորոշում կառուցել՝ հիմնվելով անվտանգության ընդհանուր սկզբունքների և ամերիկյան ազգային շահերի պաշտպանության վրա:
ԿԺԴՀ-ում տեղի է ունեցել 3,4 մագնիտուդով երկրաշարժ:
Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հայազգի Ջոն Գասպարյանը, ով քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցներից է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԿԺԴՀ ներկա առաջնորդ Կիկ Չեն Ընին պետք է կարգի հրավիրեին ամերիկյան նախկին ադմինիստրացիաները, սակայն հայրենակիցներին վստահեցրել է, որ մտադիր է ինքն անել դա:
Սիրիայի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Չինաստանին սիրիական ճգնաժամում արդար դիրքորոշման, ինչպես նաև երկրի վերականգնման գործում ակտիվ մասնակցության համար:
Հունաստանի հյուսիս-արևելքում՝ լեռնային շրջանում, մասնավոր գերթեթև ինքնաթիռ է կործանվել: Զոհվել է Ուկրաինայի երկու քաղաքացի:
Վենեսուելայի միանգամից մի քանի նահանգներում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել:
Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 293-ի:
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
Այս տարի Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված տարբեր պետությունների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին հղած ուղերձների մի մասը առանձնահատուկ նշանակություն ունեին: Նման շնորհավորանքները ընդհանրապես լինում են երկու տեսակի՝ հերթապահ շնորհավորանքներ, զուտ միջազգային արարողակարգի պահանջները բավարարելու նպատակով, կամ ավելի լուրջ՝ հագեցած քաղաքական բովանդակությամբ եւ մեսիջներով:
Ֆրենկ Զապան վերստին շրջագայության է մեկնում՝ իր մահվանից գրեթե 25 տարի անց:
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, սակայն բժիշկները դեռևս չեն կարողացել որոշել նրանց սեռը:
«Գիտեք, իմ տատիկը, ում հետ մինչեւ տասը տարեկանը նույն տանն ենք ապրել, մահացավ առանց արդարության, հայրս, ով մտածում էր, թե երբ պիտի արդարություն լինի, նույնպես մահացավ, այսինքն՝ երկրորդ սերունդն էլ հեռացավ, հիմա երրորդ ու չորրորդ սերունդներն են պայքարում արդարության համար»:
Օգոստոսի վերջին Ռաքհայնի նահանգում ծավալված բռնություններից հետո Մյանմայից Բանգլադեշ փախած ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների թիվը հասել է 429 հազարի եւ շարունակում է աճել:
Աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ հակամարտությունների, ճգնաժամերի ու տարերային աղետների պատճառով:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդաﬕ անուն Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»: