
Հնդկաստանում չեն կարողացել որոշել ծնված սիամական երկվորյակների սեռը

Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, սակայն բժիշկները դեռևս չեն կարողացել որոշել նրանց սեռը: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Նշվում է, որ երեխաներից յուրաքանչյուրի մոտ առկա են բոլոր վերջույթները և կենսական օրգանները: Այնուամենայնիվ, նրանց սեռը դեռևս մնում է չպարզված: Բժիշկները կկարողանան որոշել այն միայն նրանից հետո, երբ երկվորյակներից մեկին մյուսից առանձնացնելու համար վիրահատություն կանցկացվի: