
Հունաստանում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Հունաստանի հյուսիս-արևելքում՝ լեռնային շրջանում, մասնավոր գերթեթև ինքնաթիռ է կործանվել: Զոհվել է Ուկրաինայի երկու քաղաքացի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով հունական AMHA լրատվական գործակալությանը:
Հաղորդվում է, որ զոհվածներն ամուսիններ են: Ինքնաթիռը թռիչք է կատարել Ալեքսանդրուպոլիսից Բուխարեստ:
Ուշ երեկոյան փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի մնացորդները և զոհվածների մարմինները:
Պատահարի պատճառները դեռևս հայտնի չեն: