Բաժիններ՝

1889 թվականից մինչ օրս 300 մլն մարդ է այցելել Էյֆելյան աշտարակ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակ՝ 1889 թվականից 300 մլն մարդ է այցելել: Այդ մասին հայտնել է SETE ընկերությունը, որն զբաղվում է այդ տուրիստական օբյեկտի սպասարկմամբ:

Այդ կապակցությամբ սեպտեմբերի 28-ին Էյֆելյան աշտարակի մոտ ծրագրված են տոնական միջոցառումներ, սպասվում են երաժիշտների ելույթներ եւ լուսային շոու: Էյֆելյան աշտարակը այցելության համար բացվել է 1889 թվականին: Դրա բարձրությունը 324 մետր է, եւ այն համարվում է առավել հաճախվող վճարովի տեսարժան վայրն աշխարհում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930