Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ կայքը, հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպման կազմակերպմանը վերաբերող հարցեր: Նաև համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930