
Լոս Անջելեսում վթար հետևանքով հայ ոստիկան է մահացել

Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հայազգի Ջոն Գասպարյանը, ով քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցներից է: Այս մասին հայտնում է Daily News-ը:
Գասպարյանն իր մոտոցիկլով հարվածել է ավտոմեքենային և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Նա ամուսնացած էր, ուներ մեկ դուստր:
Լոս Անջելեսի ոստիկանությունը սգում է ութ տարի իրենց շարքերում աշխատող Գասպարյանի մահը: «Նա մեծ էներգիա ունեցող սպա էր, շատ էր սիրում իր աշխատանքը»,- նշել է դետեկտիվ Բիլ Բուստոսը:
Ջոն Գասպարյանի մահվան առնչությամբ թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել Լոս Անջելեսի ոստիկանության բաժնի ղեկավար Չարլի Բեքը՝ իր վշտակցությունն ու ցավակցությունները հայտնելով ոստիկանի ընտանիքի անդամներին: