25 տարի առաջ մահացած Ֆրենկ Զապան շրջագայության է մեկնում հոլոգրամի տեսքով
Ֆրենկ Զապան վերստին շրջագայության է մեկնում՝ իր մահվանից գրեթե 25 տարի անց: Այս անգամ հոլոգրամի տեսքով: Համերգների շարքը, որոնցում, բացի Զապայի հոլոգրամից, ելույթ կունենան նաեւ նրա նախկին երաժշտական ընկերակիցները, կսկսվի 2017 թվականի վերջին եւ կշարունակվի 2018 թվականին, տեղեկացնում է BBC-ին: Հոլոգրամն ստեղծում է Eyellusion ընկերությունը, որն արդեն անցյալում շրջագայության է ուղարկել Ռոնի Ջեյմս Դիոյի հոլոգրամը:
Ինչպես գրում է Rolling Stone-ը, ծրագրի մեխը կդառնա Ֆրենկ Զապայի գրած «Ջոյի ավտոտնակը» (Joe՚s Garage) երեք մասից բաղկացած օպերան: Ինչպես եւ Զապայի կենդանության օրոք, նրա հոլոգրամը կկատարի «Central Scrutinizer»-ի («կենտրոնական մանրամասն հետաքննողի») դերը:
Թե հատկապես որտեղ կկայանան ելույթները, առայժմ հայտնի չէ: