
Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում

Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական ﬕության նախագահ Անգելա Մերկելը քվեարկել է Բունդեսթագի ընտրություններում։ Իր ամուսին Յոախիմ Զաուերի հետ ﬕասին նա նա այցելել է կենտրոնական ընտրատարածքի ընտրատեղամաս։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ԳԴՀ կանցլերը հեռացել է դահլիճից՝ չանելով ոչ ﬕ հայտարարություն, ﬕայն ﬕ քանի անգամ գլխով անելով հեռուստախցիկների կողմը
Ավելի վաղ արդեն քվեարկել են Մերկելի առանցքային հակառակորդներ՝ սոցիալ դեմոկրատների ղեկավար Մարտին Շուլցը, ինչպես նաև «կանաչների» կուսակցական ցուցակի առաջնորդ Ջեմ Օզդեﬕրը։ «Գերմանիայի համար այլընտրանքից» և «Ազատ դեմոկրատական կուսակցությունից» կանցլերի թեկնածուները որոշել են քվեարկել ոչ հրապարակային։
Ընտրատեղամասերը կաշխատեն ﬕնչև ժամը 18։00-ն (Երևանի ժամանակով 20։00-ն)։ Դրանց փակուﬕց հետո կհրապարակվեն էքզիտ-փոլերի առաջին տվյալները։ Նախնական պաշտոնական տվյալները կհրապարակվեն լույս երկուշաբթի գիշերը։