«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել այդ սահմանները». Գարո Փայլան

Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը: Լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, ով Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին:

«Գիտեք, իմ տատիկը, ում հետ մինչեւ տասը տարեկանը նույն տանն ենք ապրել, մահացավ առանց արդարության, հայրս, ով մտածում էր, թե երբ պիտի արդարություն լինի, նույնպես մահացավ, այսինքն՝ երկրորդ սերունդն էլ հեռացավ, հիմա երրորդ ու չորրորդ սերունդներն են պայքարում արդարության համար: Մեր պահանջն այն է, որ մենք պետք է պատասխանատվություն վերցնենք Թուրքիայում ժողովրդավարության համար, եւ միայն ժողովրդավար Թուրքիան կարող է բացել այդ սահմանները: Այնտեղ շատ ժողովրդավար ընկերներ ունենք, Էրդողանի կուսակցության մեջ էլ ունենք, մյուս կուսակցություններում՝ եւս, բայց նրանք հիմա անձայն են, որովհետեւ ձայն բարձրացնում են միայն ազգայնականները»,-ասաց Գարո Փայլանը:

Տեսանյութեր

Լրահոս