
«Մենք չենք կարող թույլ տալ,որ տարբեր խելագարներ իրենց հրթիռներն արձակեն». Թրամփը խոստացել է կարգի հրավիրել «հրթիռով գաճաճին»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԿԺԴՀ ներկա առաջնորդ Կիկ Չեն Ընին պետք է կարգի հրավիրեին ամերիկյան նախկին ադմինիստրացիաները, սակայն հայրենակիցներին վստահեցրել է, որ մտադիր է ինքն անել դա: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք չենք կարող թույլ տալ,որ տարբեր խելագարներ իրենց հրթիռներն արձակեն ամենուր: «Հրթիռ-մարդուն» դեռևս վաղուց պետք է կարգի հրավիրեին»,- նշել է Թրամփը:
«Նա կարող է խելացի լինել, կարող է լինել ռազմավար կամ բացարձակ խելագար: Կարևոր չէ, թե նա ով է իրականում, մենք նրան կարգի կհրավիրենք»,- հավաստիացրել է նախագահը:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում ելույթի ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ստիպված կլինի «ամբողջությամբ ոչնչացնել» ԿԺԴՀ-ը, եթե իրենց կամ իրենց դաշնակիցների համար սպառնալիք ծագի: