
««Մեծ յոթնյակը» կարող է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ». Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում իրադրության սրվելու դեպքում, «Մեծ յոթնյակի» առաջնորդները պատրաստ են խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք համաձայն ենք, որ այն, ինչ վերաբերում է պատժամիջոցների վերացմանը, կապված է մինսկյան համաձայնությունների իրականացման հետ: Այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի, իհարկե մենք դա չենք ցանկանում, պատրաստ ենք խստացնել պատժամիջոցները»,- ասել է Մերկելը:
Եվրամիությունը ՌԴ դեմ սկսել է պատժամիջոցներ կիրառել 2014 թվականի մարտ ամսին՝ կապված Ուկրաինայի և Ղրիմի իրավիճակների հետ և մինչ այսօր պարբերաբար երկարացրել է դրանց ժամկետները կես տարով: