
ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը պատմել է Ռուսաստանի հանդեպ Թրամփի քաղաքականության մասին

ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերություններում ամուր դիրքորոշում կառուցել՝ հիմնվելով անվտանգության ընդհանուր սկզբունքների և ամերիկյան ազգային շահերի պաշտպանության վրա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը պատրաստ է ամուր դիրքորոշում կառուցել: Այդ դիրքորոշումը հիմնվում է երեք գործոնների վրա. գոյություն ունեցող խաղի կանոնների օժանդակման, անվտանգության ընդհանուր սկզբունքների և ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանության օժանդակման: Ես դա չէի դիտի որպես ինչ-որ հակառուսական բան… Հենց ինքը՝ նախագահ Թրամփը, ցանկանում է հասնել Ռուսաստանի հետ փոխըմբռնման: Սակայն դրա համար հենց Ռուսաստանը պետք է փոխի վարքագիծը, որին արդեն սովոր է»,- ասել է Վոլկերը: