ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդաﬕ անուն Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»:
ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի ղեկավարները կհետաձգեն այս տարվա համար նախատեսված գնաճի երրորդ շրջանը: Սակայն Կենտրոնական բանկային համակարգը կվաճառի պարտատոմսերի հսկայական պաշարի մի մասը, փորձելով կայուն պահել երկրի տնտեսական վիճակը:
ԿԺԴՀ-ն ներառված է այն երկրների ցուցակում, որոնք բնակչությանը պարենով ապահովման համար կողմնակի օգնության կարիքն ունեն:
Ոստիկանության հայտարարության համաձայն, երիտասարդին մեղադրանքներ են ներկայացվել մետրոյի ուղեւորների սպանության փորձի, ինչպես նաեւ այն բանի համար, որ հենց նա է պայթուցիկ սարքը գործի դրել «Փարսոնս գրին» կայարանում: Ոստիկանությունը Հասանին ձերբակալել էր սեպտեմբերի 16-ին Դուվրում:
80 տարեկան հասակում վախճանվել է ճապոնացի գրող Ձյունկո Մորիմոտոն, որը դարձել է Միացյալ Նահանգների կողմից Հիրոսիմա քաղաքի միջուկային ռմբակոծման ականատեսը:
Ռեքս Թելերսոնը, իր մասին խոսելով երրորդ դեմքով, հայտարարել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը պլանավորում է մնալ իր պաշտոնում։
«Պարզ է, որ Երևանը որոշակի վտանգներ է տեսնում Թուրքիայից և հիմա փորձում է քաղաքական մեխանիզմներով այդ վտանգները կասեցնել տարածաշրջանում և թույլ չտալ, որ դա բացասական ազդեցություն ունենա մեր երկրի համար»:
Սիրիացի քրդերի կողմից հռչակված Հյուսիսային Սիրիայի Դեմոկրատական Դաշնությունում (Ռոժավա) սեպտեմբերի 22-ին առաջին անգամ անցկացվում են մունիցիպալ ընտրություններ:
Հունգարիան Եվրամիությունից պահանջում է հարգել բազմազգ երկիր չդառնալու իր ցանկությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարեւորել է ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի կողմից շփման կետերի որոնումը, չնայած լարված հարաբերություններին։
Կատալոնիայի կառավարությունը պաշտոնից ազատել է ինքնավարության էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին խելագար է անվանել եւ հայտարարել, որ վերջինս աննախադեպ բարդությունների կբախվի։
Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ. քվեարկության արդյունքներով կորոշվի նոր կանցլերի թեկնածությունը։
Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:
Չինաստանը դեմ է Հյուսիսային Կորեայի նկատմամբ այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ը սահմանել է միակողմանի կարգով, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության:
NASA-ի կլիմայական արբանյակները ստացել են «Մարիա» փոթորկի առաջացրած անձրեւներից Կարիբյան ծովի կղզիների հեղեղման գործընթացի մանրամասն տվյալները եւ տեսագրել են այն:
«Շնորհավոր Հայաստանի Անկախության տոնը: 1991 թվականին ազատվելով խորհրդային ռեժիմից՝ մեր փոքր երկիրը շարունակում է պայքարել: Կրտսերը (խոսքը նորածին աղջկա՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի մասին է- խմբ.) մի օր կայցելի այս երկիր»,- գրել է նա:
Չեզոք Ավստրիան կարող է ժամանակակից միջազգային քաղաքականության մարտահրավերների շուրջ բանակցությունների անցկացման վայր դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ:
Եթե Լապշինը դիմի, կոնկրետ մեր գանգատների համար նա կարող է մեծ լումա ունենալ, և մեր գանգատները կարող են օգնել իր գանգատներին, որովհետև հիմքում ընկած են Ադրբեջանի պետության հայատյաց քաղաքականությունը, ռասիզմը:
Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում սեպտեմբերի 15-ին գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքը բաղկացած է եղել խոցող տարրերից եւ մեծ քանակությամբ պայթանյութից:
Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու, թե որքանով է իրացվում մարդկանց առողջության իրավունքը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով բարձր հանձնակատարի գրասենյակը:
Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված է Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:
Մեքսիկան պատուհասած հզոր երկրաշարժից հետո APL Ingenieros Consultores ինժեներային ասոցիացիան հայտարարել է Մեխիկոյում մոտավորապես 3 հազար շենքերի փլվելու վտանգի մասին։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի պետքարտուղար դառնա։
Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ փոստով ստացել են ծրարներ, որոնք անհայտ սպիտակ փոշի են պարունակել:
Եվրամիությունը 2018 թվականի գարնանը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ նվիրված Սիրիայի օգնության եւ վերականգնման հարցերին:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 20-ն անհայտ կորել Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում «Մարիա» փոթորկի հարվածից հետո, ինչի մասին հայտնել է Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մուսուլման համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տհաճ անակնկալի է եկել: