Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 293-ի
Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 293-ի: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, բնակիչների մեծ մասը զոհվել է Մեխիկոյում և նրա շրջակայքում: 155 հոգի մահացել է քաղաքային շրջանում, 73-ը` Մորելոս նահանգում, 45-ը՝ Պուեբլեում, 13-ը` Մեխիկո նահանգում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհերի թիվը կազմել է 248:
Սեպտեմբերի 19-ին Մորելոս նահանգում 7.1 մագնիտուդով երկրաշարժը հանգեցրել է մասշտաբային ոչնչացման: Քանդվել է 44 շենք, 3.5 մլն բնակիչ մնացել է առանց հոսանքի: Վթար է գրանցվել գազատարների հատվածում, որից հետո արձանագրվել է գազի արտահոսք:
Տուժած շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: Մեխիկոյի փողոցներ են դուրս բերվել 3 հազար զինվորականներ: Մեքսիկայի նախագահը հրավիրել է արտակարգ դրության հարցերով Ազգային կոմիտեի նիստ, որպեսզի գնահատվի իրավիճակը: