Գազայի հատվածում պահուստային էլեկտրագեներատորների համար վառելանյութի պակասը հիվանդանոցներին եւ բժշկական կենտրոններին հարկադրում է փակվելու:
Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) բազմօրյա բանակցություններից հետո կարողացել են համաձայնեցնել կոալիցիոն պայմանագիրը, որը դրվելու է նոր կառավարության աշխատանքի հիմքում:
Վաշինգտոնը խիստ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով:
Իսրայելի օդուժը ռազմական օբյեկտ է գրոհել Դամասկոսի արվարձանում:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մարտիկները ծանր մարտերից հետո թուրքամետ զինյալներից ազատագրել են սիրիական Աֆրինի շրջանի Շեյխ Խորուզ գյուղը:
Ֆրանսիայի ամենահայտնի տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, երկրորդ օրն է՝ այցելուների համար փակ է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, այս շաբաթ Հարավային Կորեա կայցելի Փհենչհանի Օլիմպիական խաղերի պաշտոնական պատվիրակության կազմում:
Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Վիննը, որը մի քանի խաղատների սեփականատեր է, թողել է Wynn Resorts սեփական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը այն բանից հետո, երբ նրա հասցեին սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքներ են հնչել:
Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն հարցերից մեկը երկրի շրջափակման հաղթահարումն է, ինչի համար առանցքային նշանակություն ունեն Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանի բացման վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունները: Չնայած այս գործընթացում վերջին շրջանում առկա դրական միտումներին, ներկայում ստեղծվել է բավական անորոշ իրավիճակ:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել մարտադաշտում եւ զրկվել ֆինանսավորման աղբյուրների 90 տոկոսից, բայց դեռեւս լուրջ սպառնալիք է ներկայացնում:
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ՌԴ-ի համար:
Հնդկաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարին ցուցում է տվել ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, զորահանդեսի անցկացման պլան պատրաստել:
Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ ԱՄՆ-ը որոշում է ընդունել հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանավորված փորձարկումը:
Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում:
Էկվադորը կշարունակի պաշտպանություն տրամադրել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստեղծել է ներգաղթյալների եւ ամերիկյան այցագրի հայցորդների ընտրության ազգային կենտրոն:
Առնվազն չորս մարդ է զոհվել, 225-ը՝ վերքեր ստացել եւ 145-ը՝ անհետ կորել Թայվանի արեւելյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը տեղական ժամանակով փետրվարի 6-ի երեկոյան հավանություն է տվել մինչեւ մարտի 23-ը երկրի ֆեդերալ կառավարության գործունեության ժամանակավոր ֆինանսավորման երկարաձգման օրինագծին:
Շրի Լանկայում զբոսաշրջիկները տեսագրել են չորսմետրանոց պիթոնի, որը մի ամբողջ եղջերու է բռնել ու կերել:
Դերասանուհի Ումա Թուրմանը Նյու Յորքում բռնաբարվել է, երբ 16 տարեկան էր:
ԱՄՆ-ի ֆունդային շուկաների՝ փետրվարի 5-ի կտրուկ անկումը հանգեցրել է այն բանին, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 114 մլրդ դոլար են կորցրել իրենց ակտիվներից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անսպասելի որոշում է կայացրել հոկտեմբերին նախատեսվող նախագահական ընտրությունները տեղափոխել ապրիլ, երբ ավարտին է մոտենալու նաև Հայաստանի Հանրապետության անցումը կառավարման խորհրդարանական համակարգին:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովն առաջ է քաշել «ԱլԳ պլյուս» ծրագիրը՝ նախատեսված Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի համար։
Անվանի ամերիկյան Heritage հիմնադրամի «Տնտեսական ազատություններ» զեկույցի համաձայն, Հայաստանը 2018-ին չափավոր ազատ երկիր է ճանաչվել: 44-րդ տեղում գտնվող Հայաստանն առաջ է անցել Լեհաստանից, Բելգիայից ու Հունգարիայից՝ զիջելով զարգացած Արեւմտյան երկրներին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովին:
Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսը փետրվարի 5-ին 1 175 կետով (4,6 տոկոսով) շեշտակի նվազել է Նյու Յորքի ֆոնդային սակարանում կայացած սակարակությունների արդյունքներով:
3,2 մլն իրաքցիներ են վերադարձել իրենց տները, որոնք նրանք լքել էին մարտական գործողությունների պատճառով:
Ճապոնիայի արքայազն Ակիսինոյի ավագ դստեր եւ Ակիհիտո կայսեր առաջին թոռնուհու՝ արքայադուստր Մակոյի ու նրա նախկին համակուրսեցի Կեյ Կոմուրոյի հարսանիքը, որը պետք է կայանար նոյեմբերին, հետաձգել են մինչեւ 2020 թվականը:
Շվեյցարիայի դաշնային Radio Television Suisse-ը ռեպորտաժ է ներկայացրել շվեյցարական խորհրդարանական և գործարար պատվիրակությունների Հայաստան կատարած այցի մասին: