Բաժիններ՝

Ումա Թուրմանը պատմել է, թե ինչպես է 20-ամյա դերասանն իրեն բռնաբարել 16 տարեկանում

Դերասանուհի Ումա Թուրմանը Նյու Յորքում բռնաբարվել է, երբ 16 տարեկան էր: Այդ մասին նա պատմել է The New York Times-ին տված հարցազրույցում։ Այն ժամանակ նա ապրում էր Մանհեթենի շրջանում եւ նոր էր սկսել իր կարիերան կինոյում: Նրա խոսքով՝ ձմռանն ինքը գնացել էր ակումբ եւ ծանոթացել 20-ամյա մի դերասանի հետ:

Թուրմանը հայտարարել է, որ տղամարդն իրեն սեքսի է հարկադրել, երբ իրենք գնացել են նրա տուն՝ խմելու: «Ես չափից դուրս հնազանդ էի: Ես փորձում էի ոչ ասել, ես լաց էի լինում, ես անում էի այն ամենը, ինչ կարող էի: Նա ինձ ասաց, որ դուռը փակ է, բայց ես չվազեցի դեպի դուռը եւ չփորձեցի այն բացել: Երբ վերադարձա տուն, հիշում եմ, թե ինչպես էի կանգնել հայելու առաջ. նայում էի ձեռքերիս ու զայրանում, որ դրանք արյան եւ կտրված վերքերի մեջ չեն»,-պատմել է Թուրմանը:

Թուրմանը նաեւ պատմել է պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական ոտնձգությունների մասին: Ումա Թուրմանը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Քրեական ընթերցվածք», «Սպանել Բիլլին» եւ «Սպանել Բիլլին 2» ժապավեննեը, որոնց պրոդյուսերը Վայնշտեյնն էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս