Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի համատեղ աշխատանքի շարունակումը եւ նոր շփումներն այդ ձեւաչափով:
Փհենյանի Կիմ Իր Սենի անվան հրապարակում փետրվարի 8-ին զորահանդես է անցկացվել ի պատիվ Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 70-ամյակի:
ԱՄՆ-ը միջուկային ներուժի արդիականացման ընթացքում իր տրամադրության տակ կստանա այնպիսի զորություն, որն ընդունակ կլինի զսպել ցանկացած գրոհ իր ու իր դաշնակիցների վրա:
Մոսկվայում ձերբակալվել է հայկական ծագմամբ գործարար Օլեգ Մկրտչյանը: Այս մասին հայտնում է Մոսկովսկի կոմսոմոլեցը: Այս մասին հայտնում է obozrevatel.com-ը:
Փետրվարի 7-ին կյանքի 71-րդ տարում վախճանվել է Համացանցի հիմնադիրներից մեկը եւ ոչ առեւտրային էլեկտրոնային սահմանագծերի հիմնադրամի (EFF, Electronic Frontier Foundation) հիմնադիր Ջոն Փերի Բառլոուն:
ԱՄՆ-ի Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը եւ դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը փետրվարի 7-ին հայտարարել են բյուջեի շուրջ պայմանավորվածության հասնելու մասին, որը նախատեսում է առաջիկա երկու տարում ավելացնել պաշտպանության բնագավառի եւ մի շարք սոցիալական ծրագրերի վրա կատարվող ծախսերը։
Վենեսուելայի նախագահի ընտրությունները կկայանան այս տարվա ապրիլի 22-ին:
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարված է հասցել Սիրիայի կառավարական զորքերին:
Թայվանի արեւելյան մասում լույս փետրվարի 7-ի գիշերը տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է տասի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օլիմպիական զինադադարի կոչ է արել Հարավային Կորեայի Փհենչհանի Խաղերի ժամանակ։
Ադրբեջանի կողմից վարձված քաղաքական գործիչներն այսուհետ ևս ջանալու են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Հայ նշանավոր զորավար, պետական գործիչ և մտածող Գարեգին Նժդեհին թուրքերը ժամանակին տվել էին Նժդեհ-Աժդա փաշա անունը, որը նշանակում է ահուսարսափ տարածող փաշա։
«Փաստ» թերթը գրում է. «Որակի ռուսական համակարգը՝ Роскачество–ն, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի անունից կկատարի կոնյակի որակի համընդհանուր ուսումնասիրություն:
Չինաստանի բնակչուհիներից մեկը բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 81 տարեկան հասակում՝ դառնալով էլեկտրոնային առեւտրի բնագավառի մասնագետ:
Այսօր Եվրամիության առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ, ներառյալ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, բարձր գործազրկությունը, պոպուլիստական հռետորաբանությունը, ահաբեկչությունն ու Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը: Ինչպե՞ս են այս մարտահրավերներն ազդում դաշինքի վրա:
Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները Samsung-ի սմարթֆոններ չեն նվիրի Իրանի պատվիրակության ներկայացուցիչներին:
«Եթե Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ հակամարտող կողմերը փորձում են հանուն հակամարտության կարգավորման «համաձայնեցնել ժամացույցի սլաքները»»:
Թայվանի արևելյան ափին փետրվարի 7-ի երեկոյան տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Թաթարստանի առողջապահության նախարարի տեղակալ Ելենա Շիշմարեվան մահացած է հայտնաբերվել սեփական տանը:
Ռուսաստանում փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է համբերատար լինել, Վաշինգտոնում հայտարարել է Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենիա Սոբչակը:
Կորեական թերակղզու իրադրության կարգավորման ԱՄՆ-ի ուժային սցենարը կարող է մինչեւ մեկ միլիոն կյանք խլել:
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունել է ձմեռային Օլիմպիական խաղերում կորեական միասնական թիմի ստեղծումը:
Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը նկարագրում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ:
Կորսիկացի ազգայնական պատգամավորները, որոնք ընտրություններում ապահովել են ընտրողների մեծամասնության աջակցությունը, որոշել են բոյկոտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ փետրվարի 7-ին պլանավորված ճաշկերույթը։
Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնը Կատալոնիայի նոր խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը հրապարակել է «կրկնակի կառավարության» ստեղծման իր ծրագիրը՝ մեկը Բարսելոնում, մյուսն Իսպանիայի սահմաններից դուրս:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը ԱԳ նախարարությունը կգլխավորի Դաշնային Հանրապետության ապագա կառավարության կազմում՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:
Վալոնիա-Բրյուսել Դաշնության պետական ծառայության եւ բյուջեի գործերի նախարար Անդրե Ֆլաոն առաջարկել է արաբերեն դասավանդել Բելգիայի ֆրանսալեզու հանրակցության դպրոցներում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է:
Սահարայի անապատում դարձյալ ձյուն է տեղացել:
Բրյուսելում անցած գիշեր ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից եւ հայտնվել ավտոմայրուղում, զոհեր չկան:
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած ձյունը հանգեցրել է հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների. ավտոբուսները դադարել են երթեւեկել, մետրոյի գծերի մի մասն աշխատում է իրենց հզորության կեսի չափով: