Dow Jones ինդեքսը պատմության մեջ ռեկորդային անկում է արձանագրել

Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսը փետրվարի 5-ին 1 175 կետով (4,6 տոկոսով) շեշտակի նվազել է Նյու Յորքի ֆոնդային սակարանում կայացած սակարակությունների արդյունքներով:

Դա ռեկորդային միօրյա անկում է ամբողջ պատմության ընթացքում, նշել է Independent-ը։ Առեւտրաշրջանի ավարտին ինդեքսը կազմել է 24 346 կետ: Ինչպես հետեւում է սակարանի տվյալներից, S&P 500 ինդեքսը նույնպես կորցրել է 4 տոկոս, այսինքն՝ 113 կետ: Առեւտրաշրջանի ավարտման պահին այն մնացել է 2 649 կետի նշագծին:

Տեսանյութեր

Լրահոս