
Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ-ի շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականին

Հնդկաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները կսկսվեն 2018 թվականին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հնդկաստանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Յարոսլավ Տարասյուկը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ այս տարվա հունվարի 30-31-ին Նյու Դելիում Հնդկաստանի արտաքին առեւտրի ինստիտուտում տեխնիկական կոնսուլտացիաներ են անցկացվել Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Դրանք նվիրված էին ԱԱԳ-ի վերաբերյալ ապագա համաձայնագրի շուրջ բանակցությունների սկսվելու նախաշեմին աշխատանքի կանոնակարգի քննարկմանը:
«Կարծում եմ՝ դրանք օգտակար էին կողմերի համար, իսկ բուն բանակցությունները կսկսվեն այս տարի»,-ասել է Տարասյուկը՝ ամփոփելով կայացած կոնսուլտացիաների արդյունքները: