
Թրամփը Պենտագոնին ցուցում է տվել զորահանդես անցկացնել ԱՄՆ-ի Անկախության օրը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարին ցուցում է տվել ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, զորահանդեսի անցկացման պլան պատրաստել: Այդ մասին հայտնել էWashington Post հրատարակությունը:
Թերթը նշում է, որ նախագահն այդ որոշումն ընդունել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա հուլիսին Փարիզում դիտել է Բաստիլի գրավման օրն անցկացված զորահանդեսը, որը խորը տպավորություն է թողել նրա վրա:
Washington Post-ը, հղում անելով սեփական աղբյուրին, նշել է, որ զորահանդեսի նախապատրաստման աշխատանքն «սկսված է զինվորական ներկայացուցիչների բարձր մակարդակով», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: