
ԱՄՆ-ը հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը Օլիմպիական խաղերի ընթացքում

Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ ԱՄՆ-ը որոշում է ընդունել հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանավորված փորձարկումը: Այդ մասին հայտնել է CBS հեռուստաալիքը:
«ԱՄՆ-ը որոշել է հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանավորված փորձարկումը Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայում ի նշան 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի նկատմամբ հարգանքի»,- ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ, որը զետեղված է Twitter-ում:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան պայմանավորվել են Փհենչհանի Օլիմպիադայի ընթացքում հրաժարել համատեղ զորավաձություններից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: