Բաժիններ՝

Սոբչակը Ռուսաստանի համար անհրաժեշտ է համարում դառնալ ՆԱՏՕ-ի համակարգի բաղկացուցիչ մասը

Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը կարծիք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում ՌԴ-ի համար: Իր նկատառումները նա հայտնել է՝ փետրվարի 6-ին ելույթ ունենալով Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պատասխանելով թղթակիցների այն հարցին, թե ինքը պլանավորում է արդյոք պաշտպանել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի եւ Վրաստանի ձգտումը, Սոբչակն այն կարծիքն է հայտնել, որ «անկախ պետության ձգտումը բացառապես նրա ձգտումն է»:

«Ես ի դեմս ՆԱՏՕ-ի սպառնալիք չեմ տեսնում մեզ համար (Ռուսաստանի համար): Դեռ ավելին, լավ կլիներ մտադրություն ունենալ եւ հնարավորինս ամեն ինչ անել՝ ՆԱՏՕ-ի համակարգի բաղկացուցիչ մասը դառնալու, ՆԱՏՕ-ի հետ միավորվելու համար: Դա ճիշտ նպատակ է Ռուսաստանի համար, ինչպես նաեւ Եվրամիության հետ միավորվելը, քանի որ մենք այդ եվրոպական համակարգի մի մասն ենք: Շատ մարտահրավերներ, որոնք ծառանում են մեր առջեւ, ընդհանուր են ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու մեզ համար,- ասել է Սոբչակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս