Բաժիններ՝

Իսրայելի օդուժը ռազմական օբյեկտ է գրոհել Դամասկոսի արվարձանում

Իսրայելի օդուժը ռազմական օբյեկտ է գրոհել Դամասկոսի արվարձանում: Այդ մասին հաղորդվում է Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում:

Տեղական ժամանակով ժամը 3:42-ին (Երեւանի ժամանակով ժամը 5:42-ին) իսրայելական ինքնաթիռները մի քանի հրթիռ են արձակել Լիբանանի օդային տարածությունից: Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է կալանել հրթիռները եւ ոչնչացնել դրանց մեծ մասը: Դամասկոսում հայտարարել են, որ Իսրայելը պատասխանատվություն է կրում այդ ագրեսիայի համար:

Իսրայելական իշխանություններն ընդունում են, որ տասնյակ անգամ հարվածներ են հասցրել Սիրիային, եւ ամենից հաճախ դրանք բացատրում են լիբանանյան շիաների «Հըզբոլլահ» իրանամետ շարժմանը զենքի մատկարարումը ձախողելու անհրաժեշտությամբ, շարժում, որի ռազմականացված կազմավորումները կռվում են նախագահ Բաշար Ասադի կողմում:

Դամասկոսում հայտարարել են, որ սիրիական բանակին հասցված հրթիռային հարվածներով Իսրայելը հերթական անգամ հաստատում է իր աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս