ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց կառավարության ֆինանսավորմանը մինչև մարտի 23-ը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը տեղական ժամանակով փետրվարի 6-ի երեկոյան հավանություն է տվել մինչեւ մարտի 23-ը երկրի ֆեդերալ կառավարության գործունեության ժամանակավոր ֆինանսավորման երկարաձգման օրինագծին: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները:
Փաստաթղթին «կողմ» է քվեարկել 245 կոնգրեսական, «դեմ»՝ 182-ը: Օրինագիծը քննարկման է ուղարկվել Սենատ:
Երեք շաբաթ առաջ դեմոկրատ սենատորները չպաշտպանեցին ֆինանսավորման երկարաձգման օրինագիծը, ինչը հանգեցրեց ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքի եռօրյա ընդհատման:
Կառավարության գործունեության ներկայիս ֆինանսավորման ժամկետը լրանում է փետրվարի 8-ին: Դեմոկրատները երկարաձգման պայման են դրել ներգաղթի հարցի շուրջը համաձայնությունը, որը լուրջ տարաձայնություններ է առաջացնում կուսակցությունների միջեւ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: