ԱՄՆ-ը «խիստ ու ագրեսիվ» պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ
Վաշինգտոնը խիստ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ամփոփելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած բանակցությունների արդյունքները:
«ԱՄՆ-ը մոտ ժամանկենրս կհրապարակի ԿԺԴՀ-ի նկատմամբ ամենախիստ ու ամենաագրեսիվ տնտեսական պատժամիջոցների շարքը: Մենք կշարունակենք նրան մեկուսացնել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հրաժարվել միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների մշակման իր ծրագրերից»,- ասել է Փենսը Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: