ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 5000 թիրախ և 50 նավ խոցելու մասին
Ամերիկյան զորքերը ռազմական գործողության մեկնարկից հետո 10 օրվա ընթացքում ոչնչացրել կամ վնասել են Իրանի ռազմածովային ուժերի ավելի քան 50 նավ: Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X հարթակում:
Նաև նշվում է, որ գործողության ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել իրանական 5000 թիրախի։
Ըստ հաղորդագրության՝ մեծ քանակությամբ մարտավարական ինքնաթիռներից, անօդաչու թռչող սարքերից և հակաօդային պաշտպանության միջոցներից բացի, գործողության մեջ ներգրավված են եղել ռազմավարական ռմբակոծիչներ, այդ թվում՝ B-1, B-2, B-52, որոնք հզոր հարվածներ են հասցրել Իրանի՝ բալիստիկ հրթիռների պահպանման և արտադրության առավել պաշտպանված օբյեկտներին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայաններին, հետախուզական օբյեկտներին, ՀՕՊ համակարգերին և այլն։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Իրանի դեմ գործողության ընթացքում խոցվել է ավելի քան 5000 թիրախ։ Դրա հետ մեկտեղ նա նշել էր, որ ԱՄՆ-ն «մի քանի կարևոր թիրախ թողել է հետագայի համար»։ Թրամփն ասել էր, որ ցանկանում է հետևել իրադրության զարգացմանը՝ նախքան հետագա հարվածների մասին որոշում կայացնելը։ Մասնավորապես, ըստ Թրամփի, խոսք կարող է լինել էլեկտրաէներգիայի արտադրման կարողությունները շարքից հանելու մասին։



