Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից. Բաղային՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին

Զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն քննադատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ վերջինիս կողմից Իրանի հասցեին արված հայտարարություններից հետո:

Ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտարարել էր, թե Իրանի ժողովուրդը արժանի է ազատության, արժանապատվության և սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքին:

«Խնդրում եմ, զերծ պահեք մեզ ձեր կեղծավորությունից: Դուք կարիերա եք ստեղծել՝ կանգնած լինելով պատմության սխալ կողմում՝ հավանություն տալով օկուպացիային, ցեղասպանությանն ու վայրագություններին, իսկ հիմա նաև քողարկելով ամերիկա-իսրայելական ագրեսիան ու ռազմական հանցագործությունները իրանցիների դեմ»,- X-ի իր էջում գրել է Բաղային՝ ի պատասխան եվրոպացի պաշտոնյայի հայտարարությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031