«Կկորցնենք ամեն ինչ». ԱՄՆ-ում դժվարին խոստովանություն են արել Իրանի շուրջ հակամարտության վերաբերյալ

ԱՄՆ-ն չկարողացավ հասնել Իրանի դեմ գործողության իր հիմնական նպատակին: Այս մասին հայտարարել է նախկին հետախույզ և ռազմական փորձագետ Սքոթ Ռիթերը դատավոր Էնդրյու Նապոլիտանոյի փոդքասթում (Judging Freedom)։

«Սա ամոթալի ռազմավարական պարտություն է։ Մենք չկարողացանք հասնել մեր հայտարարած նպատակին՝ ռեժիմի փոփոխությանը։ Այն միայն ավելի դիմացկուն դարձավ»,- նշել է նա։

Ռիթերի խոսքով՝ Վաշինգտոնը չկարողացավ փոխել իրավիճակը՝ սպանելով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին։

«Մեկ մարդու մահը ոչինչ չի լուծում։ Եվ քանի որ մենք չենք կարող փոխել այս ռեժիմը, մենք պարտվել ենք պատերազմում։ Եվ հիմա մենք կկորցնենք ամեն ինչ։ Իրանցիներն իրենց հրթիռները չեն սպառել. նրանք պատրաստվում են իրենց պլանավորված գործողության հաջորդ փուլին»,- եզրափակել է փորձագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031