ԱՄՆ-ի Patriot ՀՕՊ համակարգ է տեղակայվել Թուրքիայում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ
Թուրքիան հայտարարում է, որ ԱՄՆ-ի Patriot հակաօդային պաշտպանության համակարգը տեղակայվել է երկրի հարավարևելքում՝ ՆԱՏՕ-ի ռադարային բազայի մոտ, որպես դաշինքի քայլերից մեկը՝ ուժեղացնելու օդային պաշտպանությունը Իրանի պատերազմի պայմաններում առաջացած հրթիռային սպառնալիքների դեմ։
Այն տեղակայվում է Մալաթիա նահանգում, որտեղ գտնվում է ՆԱՏՕ-ի ռադարային բազան, որը կարևոր տվյալներ է տրամադրում դաշինքի համար և օգնել է վերջին շաբաթվա ընթացքում հայտնաբերել Թուրքիայի ուղղությամբ երկու իրանական բալիստիկ հրթիռներ։
«Բացի այն միջոցներից, որոնք մենք ձեռնարկում ենք, ՆԱՏՕ-ի կողմից օդային և հակահրթիռային պաշտպանության միջոցառումները նույնպես ավելացվել են։ Այդ շրջանակում մեկ Patriot համակարգ է տեղակայվում Մալաթիայում՝ մեր օդային տարածքի պաշտպանությանը նպաստելու համար», – հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ: Թուրքական կողմի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փեզեշքիանի խնդրանքով այն բանից հետո, երբ Թուրքիային հայտարարել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը, որը մտել էր երկրի օդային տարածք, խոցվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։ Մարտի 4-ին ևս Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը խոցելու մասին:



