Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը։
Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Փարիզ էր մեկնել մարտի 9-ին։ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցում է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին, իսկ մարտի 11-ին կայցելի Ստրասբուրգ, որտեղ նախատեսված է նրա ելույթը Եվրախորհրդարանում։



