Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Իրաքը և Քուվեյթը նավթի արդյունահանումը կրճատել են օրական 5,9-6,7 միլիոն բարելով. Bloomberg
Մերձավոր Արևելքի երկրները շարունակում են կրճատել նավթի արդյունահանումը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության գրեթե լիակատար դադարեցման և պահեստարանների լցվելու ֆոնին։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրների:
Մասնավորապես, ըստ գործակալության՝ Սաուդյան Արաբիան արդյունահանման ծավալները կրճատել է օրական 2-2,5 միլիոն բարելով, ԱՄԷ-ն՝ օրական 500-800 հազար բարելով, Քուվեյթը՝ օրական մոտավորապես 500 հազար բարելով, Իրաքը՝ օրական մոտավորապես 2,9 միլիոն բարելով։
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում Երևանի ժամանակով 11:50-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել է 90,6 դոլար, ինչը 8,36 դոլարով (8,45%-ով) ցածր է նախորդ սակարկությունների փակման տվյալների համեմատությամբ:
WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարկություններում (NYMEX) Երևանի ժամանակով 11:50-ի դրությամբ նվազել է 8,09 դոլարով (8,5%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 86,68 դոլարի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նավթի գինը նվազեցնելու նպատակով Վաշինգտոնը ժամանակավորապես կհրաժարվի որոշ երկրների նկատմամբ նավթի հետ կապված պատժամիջոցներից։



