ԱՄՆ-ի թերթաքարային հանքավայերից ստացված հեղուկացված բնական գազով առաջին լցանավը մայիսի 21-ին ժամանել է Ճապոնիայի Իոկոհամա նավահանգիստ:
Պարագվայը երրորդ երկիրն է դարձել, որն Իսրայելում իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել, չնայած քաղաքի չկարգավորված կարգավիճակին:
Անթալիայից Չելյաբինսկ մեկնած ինքնաթիռի ավելի քան տասն ուղեւորներ, որը Վոլգոգրադում արտակարգ վայրէջք էր կատարել սալոնի ապահերմետիկացման պատճառով, հրաժարվել են շարունակել թռիչքը պահուստային ինքնաթիռով, մայիսի 21-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Վոլգոգրադի օդանավակայանի մամուլի քարտուղար Դիանա Բակուլինան:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի միջազգային գործերի կոմիտեն թագավարության իշխանություններին կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել «Կրեմլի հետ կապված անձանց» դեմ:
Օտարերկրացի երկու ալպինիստ է զոհվել Նեպալում Էվերեստ լեռան գագաթը բարձրանալու փորձ անելիս:
Նույնականացվել են Կուբայում ավիաաղետի հետեւանքով 33 զոհվածների աճյունները:
Մայիսի 15-16-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի հանդիսավոր նիստը, որի ժամանակ քննարկվել է հռչակագիրը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Մայիսի 20-ին 97 տարեկան հասակում մահացել է ամերիկացի նկարիչ, հոլիվուդյան կինոնկարների փոսթերների ստեղծող Բիլ Գոլդը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն մտահոգություններ ունի այն բանի շուրջ, թե հարկ կա արդյոք, որ հանդիպի ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եւ վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ է այդ մասին խորհուրդ հարցնում իր օգնականներից:
Քիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլ են անցել ձախ եւ աջ ընդդիմության թեկնածուները՝ ռուսամետ Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Իոն Չեբանը եւ «Պլատֆորմ DA» եվրոպամետ կուսակցության առաջնորդ Անդրեյ Նեստասեն:
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Եյլի համալսարանի ուսանողների առջեւ ելույթի ժամանակ ականջակալներով գլխարկ է հանել ու փորձել:
Մայիսի 21-ին Ճապոնիայի Japan Airlines ավիաընկերության մարդատար Boeing 767-ը վերթիռի ժամանակ բռնկել է Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում:
110-ից ավելի պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների ու ոստիկանության հետ բախումների հետեւանքով:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ավելի քան 5,8 մլն ձայն (մոտավորապես 68 տոկոս):
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում ավտոմոբիլի վարորդը զարկվել է ռեստորանի շենքին, երկու մարդ զոհվել է եւս առնվազն երկու հոգի վնասվածքներ էստացել:
Եվրամիությունը քննարկում է այն երկրներին օգնություն ցույց տալու հարցը, որոնք կտուժեն Իրանի հետ իր համագործակցության պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը:
Միացյալ Նահանգների «Ի պաշտպանություն քրիստոնյաների» ոչ կառավարական կազմակերպությունը մեղադրել է Թուրքիային իրենց կայքեջի, ինչպես նաեւ աշխատակիցների սոցցանցերի եւ էլեկտրոնային հասցեների դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեջ:
Իտալացիները ծերանում են եւ ավելի ու ավելի միայնակ դառնում. խա է Վիճակագրության ազգային ինստիտուտի (Istat) ժողովրդագրական խնդիրների վերաբերյալ ամենամյա զեկույցի գլխավոր եզրակացություններից մեկը, որը հրապարակվել է մայիսի 16-ին:
Դալայ-լաման պատմել է, որ դժվարին իրավիճակում ճիշտ որոշում ընդունելու համար հարկավոր է այն վերլուծել առանց հույզերի ու վախերի, լինել անկանխակալ, խորհրդակցել ազնիվ ընկերների հետ, իսկ հետո արդեն ընտրություն կատարել եւ չափսոսել դրա համար:
Աշխարհում սովյալների թվի աճի միտումը կպահպանվի շարունակվող հակամարտությունների եւ կլիմայական փոփոխություններով պայմանավորված բնական կատակլիզմների պատճառով:
Երկրագնդի քաղաքների բնակչությունը 2050 թվականին կհասնի 6,7 մլրդ մարդու, իսկ արդեն 2028 թվականին ամենախոշոր գերքաղաքը կդառնա Դելին՝ հետ մղելով ներկայիս ռեկորդակրին՝ Տոկիոյին:
Մայիսի 19-ին տեղի է ունենալու արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը:
Մեծ Բրիտանիան գերակա ուղղություն է դարձել ԱՄՆ-ից զբոսաշրջիկների համար, ինչը կապված է արքայազն Հարրիի եւ ամերիկացի դերասանուհի ու մոդել Մեգան Մարքլի հարսանիքի հետ:
ԱՄՆ-ը 2002 թվականից մինչեւ 2017 ֆինանսական տարին 2,8 տրլն դոլար Է ծախսել ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում:
Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է սենատոր Քրիս Քունսը, ԱՄՆ-ի Սենատում «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում։
«Այստեղ ցանկացած գործողություն Ադրբեջանին է դնելու վտանգի տակ, քանի որ սա ըստ էության ՀԱՊԿ-Ադրբեջան սահման է, ցանկացած հարված կդիտարկվի՝ հարված ՀԱՊԿ-ին, հատկապես՝ Ռուսաստանին: Բայց հասկանալի է, որ սա ռազմավարություն է, հայտարարությունները ճնշումներ են հայկական կողմի նկատմամբ»:
«Հայաստանի կողմից բանակցող է փոխվելու, ամենայն հավանականությամբ, բանակցություններում Հայաստանը ներկայացված կլինի Փաշինյանի տեսքով, նա նման բանակցությունների փորձ չունի, Ադրբեջանը հույսեր է կապում, որ կկարողանա ինչ-որ զիջումներ կորզել…»:
Մարսելի Սեն-Շարլ երկաթուղային կայարանից մարդկանց տարհանել են, երբ ձերբակալվել է կասկածելի տղամարդ:
Աջ-պահպանողական «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը Սահմանադրական դատարան բողոք է ներկայացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ՝ նրա կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության համար: