
«Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ Անգելա Մերկելի

Աջ-պահպանողական «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցությունը Սահմանադրական դատարան բողոք է ներկայացնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դեմ՝ նրա կողմից իրականացվող միգրացիոն քաղաքականության համար:
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, այս մասին հաղորդում է գերմանական Zeit պարբերականը՝ հղում կատարելով կուսակցության փաստաբան Ստեֆան Բրանդներին: Փաստաբանի խոսքով՝ 2015-ի սեպտեմբերին Ավստրիայի հետ սահմանները փախստականների առջև բացելու Մերկելի որոշումը կայացվել է խախտումներով: Կուսակցությունում կարծում են, որ միգրացիոն քաղաքականության մշակման ժամանակ կառավարությունը խախտել է Բունդեսթագի իրավունքը մասնակցել դրա ստեղծմանը: «Այս հայցը կարող է փոխել աշխարհը, և այն կփոխի, եթե հաջողությամբ պսակվի»,-ասել է Բրանդները։
2015-ի սեպտեմբերին Գերմանիայի կանցլերը համաձայնել էր իր երկիր թողնել փախստականների Մերձավոր Արևելքից: 2015-ին ավելի քան 1 միլիոն փախստական է եկել երկիր: Երկու տարի հետո՝ 2017-ին, Բունդեսթագում հայտարարեցին, որ կանցլերի որոշումը հակասում է Գերմանիայի Սահմանադրությանը՝ համաձայն որի նմանատիպ գործողությունները կարող են իրականացվել միայն խորհրդարանում քվեարկությունից հետո։