
ԶԼՄ-ները հայտնում են Մարսելում երկաթուղային կայարանից մարդկանց տարհանելու մասին

Մարսելի Սեն-Շարլ երկաթուղային կայարանից մարդկանց տարհանել են, երբ ձերբակալվել է կասկածելի տղամարդ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է «Provence» պարբերականը՝ հղում կատարել սեփական աղբյուրներին:
Համաձայն պարբերականի՝ կայարանում գտնվող զինվորականը տեսել է տղամարդու, որի պայուսակում նկատել է լարեր և մարտկոցներ: Տղամարդը ձերբակալվել է, նա հրաժարվել է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Նա վստահեցրել է, որ իր պայուսակում չկան պայթուցիկ իրեր:
Կայարանում աշխատում են սակրավորները, երկաթուղային հաղորդակցությունը ժամանակավորապես ընդհատվել է: