Բաժիններ՝

Երկու ալպինիստ է զոհվել Էվերեստը նվաճելու փորձ անելիս

Օտարերկրացի երկու ալպինիստ է զոհվել Նեպալում Էվերեստ լեռան գագաթը բարձրանալու փորձ անելիս: Այդ մասին գրել է Himalayan Times տեղական թերթը:

Բազային ճամբարի ներկայացուցիչը հայտնել է, որ զոհվածները Ճապոնիայից 36-ամյա ալպինիստ Նոբուկաձու Կուրիկին է եւ 63-ամյա մակեդոնացի Գեորգի Պետկովը: Նրանց մարմինները հայտնաբերվել են նախապատրաստական կայաններում:

Մակեդոնացի ալպինիստը մահացել է սրտի տագնապից. նրա ճոպանացի գործընկերոջ մահվան պատճառները ճշտվում են: Կուրիկին մի քանի անգամ փորձել է նվաճել աշխարհի ամենաբարձր լեռը, բայց հաջողության չի հասել: 2012 թվականին վճռական գրոհի փորձ անելիս նա ցրտահարության հետեւանքով կորցրել է մատներից ինը, նշում է թերթը:

Էվերեստ լեռը գտնվում է Հիմալայներում եւ երկրի ամենաբարձր գագաթն է: Ծովի մակերեւույթի նկատմամբ դրա բարձրությունը կազմում է 8 հազար 848 մետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս