Բաժիններ՝

ԱՄՆ-ում ավտոմոբիլի վարորդը խոյահարել է ռեստորանի շենքը

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգում ավտոմոբիլի վարորդը զարկվել է ռեստորանի շենքին, երկու մարդ զոհվել է եւս առնվազն երկու հոգի վնասվածքներ էստացել: Այդ մասինհայտնել է Gaston Gazette հրատարակությունը:

Ինչպես հայտնել են ոստիկանությունում, միջադեպը տեղի է ունեցել մայիսի 20-ին Բեսեմեր Սիթի ոչ մեծ քաղաքի ռեստորաններից մեկում տեղական ժամանակով 12:00-ին (Երեւանի ժամանակով 20:00-ին):

Ականատեսների տեղեկատվությամբ՝ տեղացի մի ընտանիք մտել էռեստորան ճաշելու, որոշ ժամանակ անց ընտանիքի հայրը վեր է կացել, դուրս եկել ռեստորանից, նստել ավտոմեքենան եւ մխրճվել ռետորանի շենքի մեջ, գրում է հրատարակությունը:

Նշվում է, որ միջադեպի հետեւանքով զոհվել է կասկածյալի դուստրը եւ ընտանիքի եւս մեկ անդամ: Պատահարի պատճառները ճշտվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031