Բաժիններ՝

Մահացել է հոլիվուդյան ֆիլմերի փոսթերների ստեղծող Բիլ Գոլդը. THR

Մայիսի 20-ին 97 տարեկան հասակում մահացել է ամերիկացի նկարիչ, հոլիվուդյան կինոնկարների փոսթերների ստեղծող Բիլ Գոլդը: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը՝ վկայակոչելով ընտանիքի պաշտոնական ներկայացուցչին:

Նրա տվյալներով՝ նկարիչը վախճանվել է Օլդ Գրինվիչ քաղաքում (Քոնեքթիքութի նահանգ)՝ իր տանը բնական պատճառներից: Նկարչի ամենահռչակավոր գործերն են դարձել «Կասաբլանկա» (Casablanca, 1942), «Լարովի նարինջը» (A Clockwork Orange, 1972) եւ «Սատանային վտարողը» (The Exorcist, 1973) ֆիլմերի փոսթերները: Կինոարտադրության բնագավառում իր 70-ամյա կարիերայի ընթացքում Բիլ Գոլդը մասնակցել է ավելի քան 2 հազար փոսթերների ստեղծմանը:

Նկարիչն աշխատել է կինոյի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Ալֆրեդ Հիչքոքը, Քլինթ Իսթվուրդը, Ֆեդերիկո Ֆելինին եւ Մարտին Սքորսեզեն: Թոշակի անցնելուց առաջ Գոլդի վերջին գործը դարձել է «Ջ. Էդգար» (J. Edgar, 2011) կինոնկարը՝ նվիրված ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի առաջին տնօրեն Ջոն Էդգար Հուվերին: Կինոնկարում գլխավոր դերը խաղացել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս