ԵՄ-ն հատուցելու է Եվրոպայի՝ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից տուժած ընկերությունների վնասները. The Hill
Եվրամիությունը քննարկում է այն երկրներին օգնություն ցույց տալու հարցը, որոնք կտուժեն Իրանի հետ իր համագործակցության պատճառով ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներից: Այդ մասին հայտնել է The Hill-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո Լը Մերին:
«Թույլ կտա՞նք արդյոք ԱՄՆ-ին լինել ամբողջ աշխարհի տնտեսական ոստիկանը: Պաստասխանն է՝ ոչ»,- հայտարարել է Լը Մերը: Նրա խոսքով՝ 1996 թվականի համաձայնագիրը Եվրամիությանը թույլ կտա ստանձնել այն բոլոր ծախսերը, որոնք ընկնում են Եվրոպայի՝ ամերիկյան պատժամիջոցների ներքո հայտնված ընկերությունների վրա:
Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները հայտարարեց իրանական միջուկային գործարքից դուրս գալու եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին, Վաշինգտոնը նախազգուշացրեց, որ կարող են լինել նոր սահմանափակիչ միջոցներ, որոնք կվերաբերեն Եվրոպայի՝ Իրանի հետ համագործակցող ընկերություններին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: