Բաժիններ՝

Քիշնևի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլ են անցել ձախ և աջ ընդդիմության թեկնածուները

Քիշնեւի քաղաքագլխի ընտրությունների երկրորդ փուլ են անցել ձախ եւ աջ ընդդիմության թեկնածուները՝ ռուսամետ Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Իոն Չեբանը եւ «Պլատֆորմ DA» եվրոպամետ կուսակցության առաջնորդ Անդրեյ Նեստասեն:

Ինչպես հայտնել է Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բոլոր քվեաթերթիկների հաշվումից հետո Քիշնեւի քաղաքագլխի ընտրություններում առաջատարը Իոն Չեբանն է՝ 40,98 տոկոս արդյունքով: Անդրեյ Նեստասեն երկրորդ տեղում է՝ հավաքելով ձայների 32,12 տոկոսը:

Այս երկու թեկնածուները քաղաքապետի մանդատի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա հունիսի 3-ին: Առաջին փուլի գլխավոր անակնկալը դարձել է այն, որ Մոլդովայում կառավարող Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը՝ Քիշնեւի քաղաքագլխի պաշտոնակատար Սիլվիա Ռադուն, չանցավ երկրորդ փուլ՝ ստանալով ընտրողների ձայների միայն 17,65 տոկոսը:

Քիշնեւի քաղաքագլխի ընտրություններին մասնակցել է 11 թեկնածու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031