Բաժիններ՝

Նիկոլաս Մադուրոյին վերընտրեցին Վենեսուելայի նախագահ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ավելի քան 5,8 մլն ձայն (մոտավորապես 68 տոկոս): Այդ մասին, հայտնել է Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան:

«Քվեաթերթիկների 92,6 տոկոսի հաշվումից հետո մենք կարող ենք ասել, որ Նիկոլաս Մադուրոն ստացել է 5 մլն 823 հազար 718 ձայն, (ընդդիմադիր թեկնածու) Էնրի Ֆալկոնը՝ 1 մլն 820 հազար 552 ձայն եւ Խավիեր Բերտուչին՝ 925 հազար ձայն»,- ասել է Լուսենան: «Արդյունքներն անշրջելի բնույթ են կրում»,- նշել է նա եւ հավելել, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,01 տոկոս:

Այսպիսով, Մադուրոն պետության ղեկավարի պաշտոնում կմնա մինչեւ 2025 թվականը:

Ընդդիմության առաջնորդ Էնրի Ֆալկոնը հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները: «Մենք չենք ճանաչում այս ընտրական գործընթացը եւ այն անօրինական ենք համարում»,- գրել քաղաքական գործիչը Twitter-ում: Ֆալկոնի տվյալներով՝ ընդամենը 142 հազար դիմում է ներկայացվել քվեարկության ընթացքում տեղ գտած խախտումների եւ իր ներկայացուցիչների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ: Նա պահանջել է անցկացնել նոր ընտրություններ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրաժարվել է օրինական ճանաչել Վենեսուելայի ընտրությունները: Համանման դիրք են բռնել Արգենտինայի, Չիլիի եւ լատինամերիկյան մի շարք այլ երկրներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս