Բաժիններ՝

Կուբայում նույնականացրել են ավիաաղետից 33 զոհվածների աճյունները

Նույնականացվել են Կուբայում ավիաաղետի հետեւանքով 33 զոհվածների աճյունները: Այդ մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը: Ինչպես պատմել է դատական բժշկության ինստիտուտի մասնագետ Խորխե Գոնսալեսը, ճանաչման գործընթացը պետք է ավարտվի մեկ ամսվա ընթացքում:

Մայիսի 18-ին Boeing 737-200-ը, որը կատարում էր Հավանա – Օլգին չվերթը, մեկնումից շատ չանցած ընկել է Խոսե Մարտինի անվան օդանավակայանի եւ Հավանայի Սանտյագո դե լաս Վեգաս արվարձանի միջեւ: Ինքնաթիռում եղել է 110 մարդ, ներառյալ անձնակազմի անդամները, 107 մարդ զոհվել է, երեք կանայք օրհասական վիճակում գտնվում են հիվանդանոցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031