Մեյը համաձայնել է քննարկել Brexit-ի գործարքի շուրջ խորհրդարանին ձայնի իրավունք տալը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել է քննարկել Brexit-ի ամփոփիչ համաձայնագրի շուրջ խորհրդարանին ձայնի իրավունք տրամադրելու հարցը՝ կառավարող Պահպանողական կուսակցությունից եվրոպամետ տրամադրված իր գործընկեր-պատգամավորների աջակցության դիմաց: Այդ մասին BBC հեռարձակող կորպորացիայի եթերում հունիսի 13-ին հայտնել է կրթության նախկին նախարար Նիկի Մորգանը։
«Վարչապետը հասկացել է, որ խորհրդարանը ցանկանում է ամեն պարագայում ձայնի իրական իրավունք ստանալ (Brexit-ի գործարքի շուրջ): Մեզ համար կարեւոր էր վարչապետից անձնական հավաստիացում ստանալը»,-ասել է նա, նշելով, որ այսօրվանից խորհրդարանականները կառավարության հետ բանակցություններ կսկսեն այն բանի շուրջ, թե բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատին ինչպես երաշխավորել տվյալի հարցի վերաբերյալ արտահայտվելու իրավունքը:
Համայնքների պալատն ավելի վաղ հունիսի 12-ին մերժել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին բիլլում կառավարության լիազորությունների սահմանափակման վերաբերյալ ուղղումը Brexit-ն իրականացնելիս:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: