Բաժիններ՝

«Ես Ռուսաստանին չեմ պաշտպանում. ես ԱՄՆ-ի կողմից եմ». Թրամփ

Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում բանավեճի զգալի մասը նվիրված էր Ռուսաստանին, ուստի լավ կլիներ վերադառնալ Մոսկվայի մասնակցությամբ ձեւաչափին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվեր գագաթնաժողովում, ինքը կխնդրեր նրան անել այն, ինչը լավ է աշխարհի համար:

«Մենք մեր ժամանակի մոտավորապես 25 տոկոսը ծախսեցինք՝ խոսելով Ռուսաստանի մասին: Եվ ես ինքս ինձ մտածեցի՝ միթե ավելի լավ չէր լինի, եթե նրանք այստեղ լինեին: Ես Ռուսաստանին չեմ պաշտպանում: Ես ԱՄՆ-ի կողմից եմ: Ահա ձեզ օրինակ: Եթե Պուտինն ինձ հետ նստած լիներ սեղանի շուրջը մնացած բոլորի հետ Կանադայում կայացած ընթրիքի ժամանակ… եթե նա այնտեղ լիներ, ես նրան կխնդրեի անել բաներ, որոնք ավելի լավ են աշխարհի համար եւ ավելի լավ իր համար»,- ասելէ Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը G8-ից Ռուսաստանի հեռացման պատասխանատվությունը բարդել Է իր նախորդի՝ Բարաք Օբամայի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս