
Թրամփը նշում է իր ծննդյան 72-ամյակը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հանգիստյան օր է վերցրել իր ծննդյան օրվա առթիվ։ Այդ մասին վկայում է Սպիտակ տան աշխատակարգի ցուցակը:
«Նախագահի հետ հրապարակային միջոցառումներ պլանավորված չեն»,- ասված է աշխատակարգի ցուցակում: Հունիսի 14-ին լրանում է Թրամփի 72 տարին: Նա ամենատարեց մարդն է, որը երբեւէ ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ. ընտրվելու պահին նա 70 տարեկան էր, եւ հունիսի 14-ը կլինի նրա երկրորդ ծննդյան օրը պետության ղեկավարի պաշտոնում:
Թրամփը ծնվել է 1946 թվականի հունիսի 14-ին Նյու Յորքում ՝Քուինսի օկրուգում: Թե Թրամփն ինչպես է պլանավորում նշել իր ծննդյան օրը, Սպիտակ տունը չի իրազեկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: