Բաժիններ՝

Tesla-ում զանգվածային կրճատումներ կկատարվեն

Tesla էլեկտրամոբիլներ արտադրողը աշխատանքից կազատի իր աշխատակիցների շուրջ ինը տոկոսին՝ ծախսերի կրճատման եւ էլեկտրաքառերի թողարկման շահութաբերության պահպանման համար: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասքն իր Twitter-ում:

«Վերջին տարիներին Tesla-ն սրընթաց զարգանում ու բարեշրջվում էր, ինչը հանգեցրել էդերերի եւ որոշ աշխատանքային գործառույթների որոշակի կրկնորդման: Դա արդարացված էր անցյալում, բայց դժվար է արդարացնել այժմ»,- նշել է նա:

2017 թվականի դեկտեմբերի դրությամբ Tesla-ում աշխատում էր 37 հազար 543 մարդ: Tesla-ն մայիսի սկզբին վնասների մասին նշել է հինգերորդ եռամսյակն անընդմեջ: 2018 թվականի առաջին երեք ամսում Tesla-ի կորուստները դարձել են ռեկորդային՝ 710 միլիոն դոլար: 2017 թվականի վերջին ընկերությունը չի կարողացել պահպանել Model 3-ի արտադրության եւ մատակարարումների ժամկետները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս