
Եվրախորհրդարանը հավանություն տվեց Ուկրաինային մեկ միլարդ եվրո հատկացնելուն

Եվրախորհրդարանը հունիսի 13-ին կայացած լիագումար նստաշրջանում հավանություն է տվել Ուկրաինային մինչեւ մեկ միլարդ եվրոյի չափով Եվրամիության մակրոֆինանսական օգնության նոր փաթեթ հատկացնելուն: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները:
Ավելի վաղ հարցին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ ԵՄ-ի կողմից ֆիանսական օգնության փաթեթի վերջնական ստորագրումը սպասվում է հուլիսին:
Եվրամիությունը պլանավորում էր այդ օգնությունը Ուկրաինային տրամադրել երկու մասնաբաժնով, աջակցության ծրագիրը նախատեսված է երկուսուկես տարվա համար: Սա կլինի 2014 թվականից ի վեր Եվրամիության երրորդ մակրոֆինանսական օգնությունը Ուկրաինային: Այդ ժամանակվանից երկիրն արդեն մոտավորապես 2,8 մլրդ եվրո էստացել նման ծրագրի շրջանակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: