Բրյուսելը Վրաստանի քաղաքացիներին խնդրել է ապաստան չակնկալել Բելգիայում
Բելգիայի միգրացիայի եւ ապաստանի տրամադրման հարցերով պետքարտուղար Տեո Ֆրանկենը, որն այցով գտնվում է Վրաստանում, հանրապետության քաղաքացիներին հորդորել է Եվրամիության հետ անայցագիր ռեժիմը չնույնացնել թագավորությունում ապաստան ստանալու հնարավորության հետ: Այդ մասին հայտնել է Belga գործակալությունը:
ԵՄ-ն 2017 թվականի մարտի վերջից Վրաստանի քաղաքացիներին անայցագիր մուտքի իրավունք է տրամադրել միավորված Եվրոպա: Այդ որոշման արդյունքը դարձել է Բելգիայում ապաստան հայցող վրացիների աճող թիվը:
Ֆրանկենը վրացական իշխանություններին առաջարկել է՝ սպա ուղարկել Բելգիա երկու երկրների ոստիկանական գերատեսչությունների միջեւ օպերատիվորեն տեղեկատվության փոխանակում ապահովելու համար: Ներկայում Բելգիայի բանտերում պատիժ են կրում (հիմնականում գողությունների համար) Վրաստանի շուրջ 60 քաղաքացիներ, ինչը քիչ չէ՝ նկատի առնելով թագավորությունում վրացական սփյուռքի ոչ մեծ թվաքանակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: